ԵՊՀ ռեկտոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Սիմոնյանը պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել: Ասում են, որ նա այդ քայլին գնում է երկրում ստեղծված նոր իրավիճակի, ինչպես նաև ԿԳ նախարարի՝ «Արամ Սիմոնյանը եղել է քաղաքականացված, նրա թիմը որոշումներ կայացնելիս այդ ֆիլտրն ունեցել է պարտադիր: Մենք ասել ենք, որ այնպես ենք անելու, որ բուհերը զգալի ինքնավարություն ունենան, և այդ սկզբունքից չենք շեղվելու» հայտարարությունից հետո: Ասում են նաև, որ նրա հետ միաժամանակյա դիմում կներկայացնեն համալսարանի բարձրաստիճան պաշտոնյաներից ևս 6-ը, որոնք Արամ Սիմոնյանի մերձավորներն են, նրա թիմի անդամ և ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչ: