Ռոստովում այսօր ընթացող MMA-ի «Fight Nights Global» մրցաշարի շրջանակներում իր նորամուտի մենամարտն է անցկացրել Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը։ Միհրանը ժամանակից շուտ հաղթանակ տոնեց։ Նրա մրցակիցը՝ Իրանը ներկայացնող Ալի Յուսեֆին հանձնվեց։