Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում հայտարարեց, որ նպատակահարմար է համարում ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը: Ասում են՝ մի շարք վարորդներ երեկվանից սկսել են անկանոն վարել. շրջադարձ են կատարում չթույլատրված վայրերում՝ ստեղծելով վթարային իրավիճակ: Ասում են նաև, որ, ոմանք անգամ սկսել են կարմիր լույսի ժամանակ հատել խաչմերուկները: