Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը՝ վաղվա անելիքների մասին

22:45, երկուշաբթի, 07 մայիսի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանը՝ վաղվա անելիքների մասին

Հանրապետության հրապարակում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ լրացել է վարչապետի ընտրությունների երկրորդ փուլի առաջադրման ժամկետը, և առաջադրված է մեկ թեկնածու՝ ժողովրդի առաջադրած թեկնածուն: «Վաղը 12:00-ին Աժ-ում սկվելու է վարչապետի ընտրությունը, և ինչպես պայմանավորվել էինք, կոչ եմ անում ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում: Ես ուզում եմ ասել, որ արդեն իսկ պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ ժողովրդի թեկնածուի օգտին քվեարկելու են ՀՅԴ, Ելք, Ծառուկյան Դաշինքն խմբակցությունները և ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ: Այսինքն, ունենք 95% հավանականություն, որ վաղը ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ:

Վաղը գործադուլ, դասադուլ չենք անում, ես վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր: Եվ ուրեմն, սա Հայաստանի քաղաքացու հաղթանակի ժամն է, սա հայ ժողովրդի ուրախության, ազգային միասնության ժամն է, սա Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության աստեղային ժամն է: Կեցցեʹ ազատությունը, կեցցեʹ Հայաստանի Հանրապետությունը, կեցցեʹնք մենք և մեր երեխաները, որ ապրում են ազատ և երջանիկ Հայաստանում»:

18827 | 2
Facebook