Իշխանափոխության ֆոնին երկրից մեկնող պաշտոնյաների թիվը գնալով ավելանում է: Ասում են՝ երեկ երկրից մեկնել են նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը («Շմայս»), Մարտի 1-ի գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանի ընտանիքը: Լուրեր կան, որ երկրից մեկնել է նաև ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվար Նալբանդյանը:
Նշենք, որ Արմեն Գևորգյանը ՀՀ նախագահի հրամանագրով երեկ էր նշանակվել նախագահի աշխատակազմի ղեկավար: