Ինչպես հայտնել էինք, Հանրապետության հրապարակից մեկնարկել են բողոքի անհնազանդության գործողություններն՝ ազդարարելով պայքարի երկրորդ փուլի մասին: Այս պահին Հրապարակում, հարակից փողոցներում մեծ թվով ոստիկաններ ու ոստիկանական տեխնիկա է կուտակված, խիստ հսկողության տակ է ՀՀԿ-ի գրասենյակը: Բազմահազար ցուցարարները վանկարկում են «ՀՀԿ, հեռացի՛ր», «Հաղթանակը մե՛րն է»: