Մամուլում ու համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ մահացել է պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի մայրը, ով արդեն մի քանի օր գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում «Նաիրի» ԲԿ թերապևտիկ գծով փոխտնօրեն Նոնա Մարտիրոսյանը հերքեց այդ լուրերը. «Հիվանդի վիճակը բավարար է, նա անցնում է ամենամյա պրոֆիլակտիկ բուժում: Դեռ չեմ կարող ասել՝ երբ դուրս կգրվի»,- ասաց նա: