Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.

Համացանց

«12-ամյա կրթության համակարգը չի աշխատում. 11-րդ և 12-րդ դասարաններում աշակերտները նորմալ դասի չեն գնում». Սերոբ Խաչատրյան

11:55, երեքշաբթի, 10 ապրիլի, 2018 թ.
«12-ամյա կրթության համակարգը չի աշխատում. 11-րդ և 12-րդ դասարաններում աշակերտները նորմալ դասի չեն գնում». Սերոբ Խաչատրյան

2008-2018 թվականներն ամենավատն էին Հայաստանի կրթության պատմության մեջ։ 12-ամյա կրթության համակարգը չի աշխատում (11-րդ և 12-րդ դասարաններում աշակերտները նորմալ դասի չեն գնում), ավագ դպրոցի ծրագիրը ձախողվեց, ֆինանսավորումը նվազեց, իրականացվեց դպրոցների տոտալ կուսակցականացում և ներքաշում ընտրական գործընթացների մեջ, որի հետևանքները վերացնելու համար տասնամյակներ են պետք։ Բայց ամենավատն այն է, որ համակարգից անհետացան հավատը, ոգևորությունը, վստահությունը, առանց որոնց ոչինչ չես կարող տեղից շարժել։ Ի դեպ, կրթության ծանր վիճակը շատ լավ հասկանում են պաշտոնյաները, ովքեր վերջին տասնամյակում իրենց երեխաներին կազմակերպված ձևով դուրս բերեցին պետական դպրոցներից և տարան մասնավոր դպրոցներ։ Բայց շուտով լավ կլինի, քանի որ ավելի վատ չի կարող լինել։

| | |
11850 | 0
Facebook