Կեմերովոյի մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի նախագահ է ընտրվել Աման Տուլեևը: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
Նրա թեկնածությունն առաջադրել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար Սերգեյ Ապարինը:
Տուլեևի օգտին է քվեարկել 39 պատգամավորներից 38-ը:
Հիշեցնենք, որ Աման Տուլեևը հրաժարական տվեց Կեմերովոյի նահանգապետի պաշտոնից՝ «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից հետո, որի հետևանքով պաշտոնական տվյալներով 64 մարդ զոհվեց, այդ թվում՝ 41 երեխա: