Անկարայում սկսվել է Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի առաջնորդների եռակողմ հանդիպումը: Սիրիայի հարցով ՌԴ հատուկ հանձնակատարը հայտարարել է, որ կողմերը կքննարկեն Սիրիայի հակամարտության կարգավորման հարցն, ինչպես նաև կնշեն հակամարտության կարգավորման հեռանկարները:
Նրա խոսքով՝ այժմ դրական տեղաշարժեր են գրանցվում Արևելյան Ղութայում:
Life-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ 3 երկրների առաջնորդները հանդիպման ժամանակ կքննարկեն Սիրիայում սահմանադրական բարեփոխումների առաջընթացն, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը Սիրիայի Արաբական Հանրապետության ողջ տարածքում հրադադարի կոչ է անում:
Ավելի վաղ Անկարայում կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը: