Իրանի Հուզեստան նահանգի Ահվազ քաղաքում թեյարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, հաղորդում է Tasnim-ը:
Հրդեհը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան: Հրդեհի հետևանքով թեյարանն ամբողջությամբ այրվել է:
Տասնյակ մարդիկ խիտ ծխի պատճառով մնացել են թեյարանի ներսում:
Այդուհանդերձ, հրշեջներին հաջողվել է ավելի քան 40 մարդու դուրս բերել: Չնայած նրանց ջանքերին՝ հրդեհը 10 մարդու կյանք է խլել, ևս 6-ը վիրավոր է: