Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը 110 ֆունտ սթերլինգով գնել է նկարը, որում պատկերված է, թե ինչպես է նա ստորագրում Մեծ Բրիտանիայի կողմից Եվրոմիության կազմից դուրս գալու (Brexit) մասին Բրյուսելին ուղղված նամակը: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը գնումը կատարել է 2017թ. դեկտեմբերին:
2017թ. մարտի 29-ին Մեյը ստորագրել էր նամակը, որում տեղեկացնում էր Brexit-ի մեկնարկի մասին:
ԵՄ-ի երկրի դուրսբերման մասին հանրաքվեն կայացել էր 2016թ. հունիսի 23-ին. բրիտանացիների 51,9%-ը ԵՄ-ի կազմից երկրի դուրսբերման օգտին էր քվեարկել: