«Դիլիջան» ազգային պարկի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել, որը դեռևս չի հաջողվել հանգցնել։ Հրդեհի մասին ահազանգում է «Բնապահպանի տուն» ֆեյսբուքյան խումբը, որը հանդես է եկել կոչով. «Դիլիջան ազգային պարկի «Ստրելբիշի» վերևի տարածքն է վառվում ու քիչ-քիչ մոտենում է անտառին: Արդեն հատուկենտ ծառեր տուժել են: Բարձրացեք վերև, եկեք վիզ դնենք միասին ու հանգցնենք... Էս պահին (կեսգիշերի դրությամբ) կրակի դեմն ընդամենը 6 հոգի են: Մենակ ծառ կտրելո՞ւց եք ուժեղ: Հելեք փրկեք ձեր անտառները»,- ասվում է խմբի հայտարարության մեջ: