ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Ֆրանսիայում պատանդառության պատասխանատվությունը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող լրտավամիջոցներին:
Նշվում է, որ ահաբեկիչներն իրենց հայտարարության որևէ ապացույց չեն ներկայացրել:
Հարձակման հետևանքով զոհվել էր 3, վիրավորվել մեկ մարդ: Հարձակում գործած անձին հաջողվել էր լիկվիդացնել:
Ավելի վաղ Ֆրանսիայի իշխանությունները տեղի ունեցածն ահաբեկչություն էին որակել: