Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արտաքսված ռուս դիվանագետները լքել են Լոնդոնը

17:40, երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ.
Արտաքսված ռուս դիվանագետները լքել են Լոնդոնը

Արտաքսված ռուս դիվանագետներն ու նրանց ընտանիքները լքել են Լոնդոնը, հաղորդում է РИА Новости-ն:

Տասնյակից ավելի մեքենաներ և միկրոավտոբուսներ են ուղևորվել օդանավակայան: Նրանց ուղեկցել են դեսպանատան աշխատակիցները:

Լոնդոնից, ընդհանուր առմամբ, 23 ռուս դիվանագետ է արտաքսվել: Ներառյալ ընտանիքի անդամները՝ Միացյալ Թագավորությունը լքել է մոտ 80 մարդ, նրանց շարքում՝ մեծ թվով երեխաներ:

Գործակալությունը նշում է, որ որոշ դիվանագետներ ընտանի կենդանիների են իրենց հետ տարել:

4666 | 0
Facebook