Բեռլինում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրը։ Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց չին Դին Լիրենի հետ։ 8-րդ տուրից հետո Արոնյանը պահպանեց իր 7-րդ հորիզոնականը։
Տուրի մյուս պարտիաներն ավարտվեցին հետևյալ հաշիվներով՝
Գրիշչուկ - Կրամնիկ՝ 1։0
Մամեդյարով - Կարյակին՝ 1/2։1/2
Սո - Կարուանա՝ 1/2։1/2
Մրցաշարային աղյուսակը՝ 8-րդ տուրից հետո
1․ Ֆաբիանո Կարուանա՝ 5,5 միավոր
2․ Շախրիյար Մամեդյարով՝ 5 միավոր
3․ Ալեքսանդր Գրիշչուկ՝ 4,5 միավոր
4․ Դին Լիրեն՝ 4 միավոր,
5․ Վլադիմիր Կրամնիկ՝ 3,5 միավոր
6․ Սերգեյ Կարյակին՝ 3,5 միավոր
7․ Լևոն Արոնյան՝ 3 միավոր
8․ Ուեսլի Սո՝ 3 միավոր