Մարտի 18-19-ին հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով:
Արդյունքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը Սյունիքի հովտային գոտում արդեն կհասնի +20․․․+25, Արարատյան դաշտում և Երևանում +20․․․+22, Տավուշում +17․․․+20 աստիճանի։