ԱՄՆ-ում կայացել է Ինդիան-Ուելսի երրորդ շրջանը։ 3-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Սերենա և Վինուս Ուիլյամսների մրցավեճն էր: Արդյունքում հաղթող դարձավ Վինուսը՝ 6:3, 6:4 հաշվով: Սա քույրերի 28-րդ հանդիպումն էր, որոնցից 17-ում հաղթանակ է տոնել Սերենան, 11-ում՝ Վինուսը։ 4-րդ շրջանում Վինուսը կհանդիպի Լատվիան ներկայացնող Անաստասիա Սևաստովայի հետ։