«Ձիթենու ճյուղ» օպերացիայի շրջանակներում Թուրքիայի զորքերը Սիրիայում՝ Աֆրինի շրջանում, գրավել են խոշոր քաղաք Ջանդարիսը:
Թուրքիային հաջողվել է հաղթել քաղաքը պաշտպանող «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերին» ու «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը»՝ շնորհիվ «Սիրիայի ազատ բանակ»-ի աջակցության:
Ջանդիրասը գտնվում է օպերացիայի հիմնական թիրախ համարվող Աֆրինից 20 կմ հարավ արևմուտք: