ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր տնտեսական հարցերով խորհրդական Գերի Քոնը հայտարարել է հրաժարական տալու մասին: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը, որի հայտարարությունը մեջբերում է Politico-ն:
Քոնը շնորհակալություն է հայտնել Թրամփին տրված հնարավորության համար և հաջողություն մաղթել նրա վարչակազմին: Նա նաև նշել է, որ իր համար մեծ պատիվ է տնտեսական աճի քաղաքականության վարումը, որը շահավետ է ամերիկացիների համար:
Քոնը չի հստակեցրել, թե որն է հրաժարականի պատճառը:
Մեկնաբանելով իր գլխավոր խորհրդականի հրաժարականն՝ ԱՄՆ նախագահը Twitter-ի իր էջում գրառում է կատարել. «Շուտով նոր տնտեսական խորհրդականի նշանակման մասին որոշում կընդունեմ: Շատերն են ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը: Կընտրեմ խելքով»: