Նիգերիայի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Դապչի փոքր քաղաքի դպրոցներից մեկի վրա «Բոքո հարամ» ահաբեկչական խմբավորման անդամները հարձակում են գործել՝ առևանգելով աշակերտուհիների: CNN-ի հետ զրույցում նրանցից մեկի հոր խոսքերով՝ առևանգվել է 104 աշակերտուհի, իսկ իշխանությունները հայտնում են 50 առևանգվածի մասին:
Երկրի նախագահ Մուհամադու Բուհարին խոստացել է աշակերտուհիների ընտանիքներին, որ նրանք անպայման գտնվելու են, իսկ առևանգողներն էլ պատասխանատվության են ենթարկվելու: Ըստ նրա՝ կատարվածը «համազգային ողբերգություն է»:
Աղբյուրը հիշեցնում է, որ «Բոկո Հարամ»-ը 2014թ. ապրիլին Չիբոկ քաղաքի դպրոցներից մեկից առևանգել էր մոտ 300 աշակերտուհու: Նրանցից 200-ը իշխանության հետ բանակցությունների արդյունքում ազատ են արձակվել, սակայն մնացած 100-ի մասին առայսօր տեղեկություն չկա: