Թուրք զինծառայողները Սիրիայի Աֆրին քաղաքում թունավոր նյութեր են կիրառել, որի հետևանքով 6 մարդ է հոսպիտալացվել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական ազգային SANA գործակալությանը:
«6 մարդ է դիմել շտապօգնություն՝ թուրքական ռեժիմի ուժերի կողմից Արանդա գյուղում թունավոր գազի կիրառման հետևանքով խեղդման ախտանշաններով»,- SANA-ն մեջբերում է բժիշկներից մեկի խոսքը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի զինված ուժերը հայտարարեցին սիրիական Աֆրինում քրդական ձևավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների սկզբի մասին: Թուրքիայի հետ մեկտեղ ռազմական գործողություններին մասնակցում է նաև «Սիրիական ազատագրական բանակը»: Դամասկոսը վճռականորեն դատապարտում է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անքակտելի մասն է: