Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի շրջանակներում այսօր պայքարը պետք է սկսեին հայ օլիմպիականները։ Հայաստանը ներկայացնող դահուկորդներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը պետք է հանդես գային սպրինտ մրցաձևում։ Կատյա Գալստյանն, անհայտ պատճառներով, բացակայում էր հայտացուցակից, իսկ Միքայել Միքայելյանը պայքարն ավարտեց 72-րդ հորիզոնականում և չի որակավորվել քառորդ եզրափակչին։