Արդեն հայտնել էինք, որ Կիևում այսօր ձերբակալվել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին:
РИА «Новости»-ն հայտնում է, որ նախնական տեղեկություններով, նրան տանում են դեպի օդանավակայան՝ փորձելով արտաքսել երկրից: Սաակաշվիլիի կողմնակցիները մտադիր են շրջափակել օդանավակայանի ճանապարհը, որպեսզի քաղաքական գործչին չտեղափոխեն Կիևից: