Երբ լրագրողները Գագիկ Ծառուկյանից այսօր հետաքրքրվել են՝ ի՞նչ կարծիք ունի ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին, ե՞րբ է դաշինքը հանդիպելու նրա հետ, ասել է. «Կհանդիպեն, հարցեր կտան, ես առանձին կհանդիպեմ և՛ նրա, և՛ իմ թիմակիցների հետ, ու մեր որոշումը կասենք և բոլորդ էլ կիմանաք»: Երբ լրագրողներից մեկը հետաքրքրվել է՝ «բայց կո՞ղմ եք քվեարկելու», Ծառուկյանն այսպես է պատասխանել. «Աղջի՛կ ջան, դու որտեղի՞ց ես, կարող ա՞ Ապարանից ես... բա ես ասում եմ՝ կքննարկենք, կասենք, դու շարունակում ես»: Լրագրողի արձագանքին՝ վիրավորում եք ապարանցիներին, ասել է. «Բայց խի՞ եմ վիրավորում, ես քեզ բա՞ն եմ ասել»: