Իրանում 29 կանանց են ձերբակալել, ովքեր մասնակցել են հիջաբ կրելու դեմ բողոքի ակցիային: Այս մասին հայտնում է իրանական Tasnim News գործակալությունը:
Գործակալության տեղեկությունների համաձայն՝ ակտիվիստ կանանց դեմ հասարակական կարգի խախտման համար մեղադրանք է առաջադրվել:
Ցուցարարները չորեքշաբթի դուրս էին եկել Թեհրանի փողոցներ: Նրանց ոգեշնչել էր 31-ամյա Վիդա Մովահեդը՝ մեկ ու կես տարեկան աղջկա մայրն, ով անցած տարվա դեկտեմբերին առաջին անգամ նման ցույց կազմակերպեց:
Իրանուհիների իրավունքների համար ցույցերը 1979-ից Իսլամական հեղափոխության տարիներից առաջինն են դարձել: