«Մեր որոշ հակառակորդների շահարկումներն են և պարզ է, թե ինչու են արվում, միտումնավոր են արվում և պետք չէ ընկնել ծուղակները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն՝ անդրադառնալով Երևանում Գարեգին Նժդեհի արձանի հեռացման պահանջով Ռուսաստանում սկսված ստորագրահավաքին։ Նա նշել է, որ այս թեմայով Հայաստանի կողմից ամենատարբեր մակարդակներով հայտարարություններ արվել են և ավելացնելու կամ պակասեցնելու ոչինչ չկա:
Հիշեցնենք, Ռուսաստանի պետդումայում «Ֆաշիզմի հերոսացման դեմ պայքար և նացիզմի վերսկսում. օրենսդրական ասպեկտներ» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ մասնակիցները հայտարարել են Երևանում հայ ազգի հերոս Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման անհրաժեշտության մասին:
Հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել ադրբեջանամետ քաղաքագետ Սերգեյ Մարկովը, ով Հայաստանին մեղադրել է «ֆաշիզմի աջակցության համար»: