Երևանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնության շրջանակներում սեփական հարկի տակ երկու հանդիպում է անցկացրել «Յունիոր»-ի դեմ։ Առաջին խաղում մեր թիմը պարտություն է կրել 2:9 հաշվով, իսկ երկրորդ խաղն ավարտել է գոլազուրկ ոչ-ոքիով։ Նշենք, որ «Արարատ»-ը, վաստակած 71 միավորով, 6-րդն է։