Պերմի դպրոցներից մեկում հարձակում է տեղի ունեցել աշակերտների վրա. հաղորդում է «Գազետա»-ն:
Միջադեպը, ըստ ԶԼՄ-ների, կատարվել է թիվ 127 դպրոցում, որը գտնվում է քաղաքի Մոտովիլիկյան թաղամասում:
Նախնական տվյալներով, դիմակավոր երկու տղամարդիկ հարձակվել են դպրոցականների վրա:
Հաղորդվում է, որ դանակահարությունն սկսվել է երկու պատանիների միջև ծեծկռտուքից հետո: Այս մասին մարզային վարչակազմին է հայտնել Հետաքննող հանձնախումբը: Ուսուցիչներն ու մյուս դպրոցականները փորձել են բաժանել կռվողներին:
Նախնական տվյալներով, հարձակվողները ձերբակալվել են, իսկ շուրջ 12 վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց: Ընդհանուր առմամբ, տուժել է 15 հոգի, այդ թվում` ուսուցիչ: