Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կանադայի օդանավակայանում

10:45, երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ.
Իսրայելական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կանադայի օդանավակայանում

Իսրայելական օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Նյու Յորքից Թել Ավիվ ճանապարհին․ РИА Новости-ի փոխանցմամբ, հաղորդում է Իսրայելի երկրորդ հեռուստաալիքը:

Boeing-747-ի անձնակազմն ստիպված է եղել ընդհատել չվերթն իր թռիչքից ավելի քան երկու ժամ հետո` շասիներում բռնկված հրդեհային ազդանշանից հետո:

Օդանավակայանը, որտեղ օդանավը վայրէջք է կատարել, Կանադայի «Գազի Բեյ» բազան էր, որտեղ բոլոր ուղևորներին տեղավորելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ չեն եղել:

Ինքնաթիռը փորձել է ինքնուրույն վերանորոգել անսարքությունը, սակայն երբ դա չի հաջողվել, բազա է ուղարկվել պահուստային ինքնաթիռ, որը պետք է ուղևորներին հասցներ Թել Ավիվ:

Հարյուրավոր մարդիկ 12 ժամ անցկացրել են ինքնաթիռում` սպասելով երկրորդ օդանավին:

Նրանց արգելվել է դուրս գալ թռիչքուղի` -30 աստիճան սառնամանքի պատճառով:

5087 | 0
Facebook