Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Ազգային հետախուզության շենքի մոտ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով զոհվել է 10 մրադ, ևս 5 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է «Ազատություն ռադիոկայան»-ի տեղի ծառայությունը:
Քաղաքի նույն շրջանում է տեղակայված Միացյալ Նահանգների դեսպանատունը: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը: