Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը հայտարարել է Իսրայելում իր երկրի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշման մասին՝ հետևելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրինակին:
«Կիրակի օրը ես խոսել եմ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Կարևոր թեմաներից մեկն է եղել Գվատեմալայի դեսպանատան տեղափոխումը: Հայտնում եմ, որ ես ցուցումներ եմ տվել արտաքին գործերին նախարարին, որպեսզի համապատասխան գործողություններ սկսվեն»,- Facebook-ի իր էջում գրել է Մորալեսը:
Նշենք, որ անցած շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Երուսաղեմի կարգավիճակի հարցով ԱՄՆ-ի որոշումը դատապարտող բանաձև էր ընդունել, որի օգտին էր քվեարկել 128 երկիր, 9-ը՝ դեմ, ևս 35-ը՝ ձեռնպահ: