Արաբական Միացյալ Էմիրությունները դադարեցնում է օդային հաղորդակցությունը Աբու Դաբիի և Թեհրանի միջև, հաղորդում են էմիրաթական ԶԼՄ-ները:
Համաձայն տեղեկատվության՝ Etihad Airways ավիաընկերությունն արդեն իսկ ուղևորներին է վերադարձրել է 2018թ. հունվարի 23-ից հետո նախատեսված չվերթների վաճառված տոմսերի գումարը:
Նշվում է նաև, որ 2017-ի դեկտեմբերի 25-ից մինչև 2018-ի հունվարի 23-ն Աբու Դաբիի և Թեհրանի միջև թռիչքների քանակը կկրճատվեի՝ շաբաթական 5 թռիչքից հասնելով 2-ի:
Ավելի վաղ ԱՄԷ-ի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Իրանն անկայունություն ու քաոս է հրահրում տարածաշրջանում, քիբերհարձակումներ է գործում և սպառնում միջազգային նավագնացությանը: