Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն խոստացել է Իրանի հանցանքների «անհերքելի ապացույցներ» ներկայացնել

13:10, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ն խոստացել է Իրանի հանցանքների «անհերքելի ապացույցներ» ներկայացնել

Այսօր ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին Մերձավոր Արևելքում և տարածաշրջանի սահմաններից դուրս Իրանի «ապակայունացնող գործողությունների մասին անհերքելի ապացույցներ» կհրապարակի:

Այս մասին ասվում է ամերիկյան մշտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

«Նա (Հեյլին) կպատմի այն մասին, որ Իրանը շարունակում է իր ապակայունացնող գործողությունները Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհում: Հեյլին ապացույցներ կներկայացնի այն մասին, որ Իրանը դիտավորյալ խախտում է իր միջազգային պարտավորությունները, որոնք փորձում է, սակայն չի կարողանում թաքցնել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ բնույթի խախտումների մասին է խոսքը: Դիվանագիտական առաքելությունը նշում է միայն, որ Հեյլին ուշադրություն կհատկացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցին, որն ընդունվել է 2015թ.՝ Իրանի միջուկային գործարքի աջակցման համար:

Ավելի վաղ NBC-ն հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը մտադիր է ապացույցներ ներկայացնել այն մասին, որ Թեհրանը հրթիռներ է մատակարարում Եմենի ապստամբ հուսիթներին:

8098 | 0
Facebook