ԱՄՆ-ն չի ընդունի ռուսական ռազմական ներխուժումն Ուկրաինա և չի չեղարկի Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները մինչև Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը: Այս մասին Վաշինգթոնում Ատլանտյան խորհրդի քաղաքական ֆորումի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
«ԱՄՆ նախագահը գիտակցում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի աշխատանքային հարաբերությունների կարևորությունը, սակայն մենք չենք կարող ընդունել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, և մեր առաջնահերթությունն է Ուկրաինայի արևելքում բռնության դադարեցումը: Մյուս ոլորտներում մենք համագործակցության ուղիներ ենք փնտրում՝ ելնելով հակաահաբեկչական ընդհանուր շահերից»,- ասել է նա:
ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չեն չեղարկվի մինչև Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը: