Կենցաղում կիրառվող շիկացման լամպերը երկար կյանք չունեն, դրանք պարբերաբար վառվում են և կարիք է առաջանում փոխել նորով: Սակայն այս օրենքից բացառություն է «Հարյուրամյա լամպը», որն իր երկարակեցության շնորհիվ հայտնվել է անգամ Գինեսի ռեկորդների գրքում: Այն գտնվում է Քալիֆորնիայում, Լիվերմոր քաղաքի հրշեջ կայանում: Որոշ տվյալների համաձայն՝ այն առաջին անգամ միացվել է էլեկտրականությանը 1901 թվականին ու մինչ օրս աշխատում է՝ աննշան ընդհատումներով: Ենթադրվում է, որ դրա երկարակեցության գաղտնիքը փոքր հզորությունն է և ցածր ՕԳԳ-ն:
Տեղադրման պահին լամպը, տարբեր տվյալներով, ունեցել է 30-60 Վատտ հզորություն, սակայն այժմ, ավելի քան մեկ դար աշխատելուց հետո այդ ցուցանիշը հասել է 4-ի:
«Հարյուրամյա լամպ»
Ռեկորդակիր լամպը պատրաստվել է ձեռքով 1890-ականների վերջին: Այս լամպը դարձել է ապացույց այն բանի, որ ժամանակակից լամպերն, ինչպես նաև այլ իրերն, ստեղծվում են միտումնավոր անորակությամբ, որպեսզի շուտ շարքից դուրս գան ու մարդիկ գնեն նորերը: Սրա մասին անգամ ֆիլմ է նկարահանվել՝ «Դավադրություն ընդդեմ լամպի» (The Light Bulb Conspiracy):
Այժմ «Հարյուրամյա լամպ»-ի աշխատանքն ամեն վայրկյան նկարահանում է հատուկ տեղադրված տեսախցիկն, իսկ տեսանյութն ուղիղ եթերով հեռարձակվում է օնլայն հարթակում:
«Հարյուրամյա լամպ»
Լամպի պահպանման համար անգամ գործում է հատուկ հանձնաժողով: