Գիտնակնների խումբը Չինաստանի հյուսիս արևմուտքում հայտնաբերել է հարյուրավոր քարացած ձվեր, որոնք միլիոնավոր տարիներ առաջ ածել են պտերոզավրերը: Ձվերից մի քանիսում անգամ պահպանված են եղել այս թռչող սողունների սաղմերի մնացորդները: Թեև պալեոնթոլոգները պտերոզավրերին ուսումնասիրում են արդեն 200 տարի, նրանց ձվերը չի հաջողվել գտնել ընդհուպ մինչև 2000-ական թվականները: Վeրջին պեղումների ժամանակ հաջողվել է հայտնաբերել ոչ պակաս քան 215 ձու, որոնցից 16-ում լավ պահպանված են սաղմերը:
Ձվերը պատկանեl են Hamipterus tianshanensis տեսակին, որն ապրել է ավելի քան 100 միլիոն տարի առաջ: Այս դինոզավրերի թևերի բացվածքը կազմել է 3 մետր, սնվել են հիմնականում ձկնով:
Հայտնաբերվել են նաև տարբեր տարիքի պտերոզավրերի բազաթիվ ոսկորներ: Ինչ վերաբերում է սաղմերին, ապա դրանք եղել են անատամ: Նրանց առջևի վերջույթները թույլ են զարգացած եղել, ինչը զարմացրել է գիտնականներին, քանի որ առաջ նրանք կարծել են, թե այս կենդանիների ձագերը կարողանում են թռչել ծնվելուց անմիջապես հետո: