Կիևի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցների դեմ, ում ավելի վաղ
ձերբակալել էին Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:
Բախումների հետևանքով կան տուժածներ: Ակտիվիստները ծակել են Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության մեքենայի անիվները, որտեղ գտնվել է Սաակաշվիլին:
Ժամանակ առ ժամանակ ակտիվիստները բղավել են «Կիև, վե՛ր կաց»: Այս մասին հաղորդում է «Радио Свобода»-ն:
Սաակաշվիլիի փաստաբան Պավել Բոգոմազովը հայտնել է, որ Սաակաշվիլիին մեղադրում են Ուկրաինայի սահմանադրական կարգը խախտելու համար: Նրան Ուկրաինայում կարող է 3-5 տարվա ազատազրկում սպառնալ: