ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ՄԱԿ-ին հայտարարություն է ուղարկել այն մասին, որ Վաշինգթոնն այլևս չի մասնակցում միգրացիոն համաձայնագրին, հաղորդում է Voice of America-ն:
Փաստաթղթում ասվում է, որ տվյալ ծրագիրը չի համապատասխանում ԱՄՆ-ի միգրացիոն քաղաքականությանը:
«Այդուհանդերձ, մենք կշարունակենք ՄԱԿ-ում մի շարք ուղղություններով աշխատանքները, սակայն չենք կարող ինքնակամ աջակցել այն գործընթացը, որով խախտվում է ԱՄՆ-ի իրավունքը՝ կապված միգրացիոն օրենսդրությունը կիրառելու և մեր սահմանների անվտանգությունը պահպանելու հետ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ըստ հայտարարության՝ Վաշինգթոնն «ինքն է որոշում, թե ինչպես վերահսկել իր սահմանները և ում թույլ տալ մուտք գործել երկիր»: