«Թալիբան» շարժման հատուկ ստորաբաժանման ղեկավար Մոլլա Շահ Վալին սպանվել է Աֆղանստանում, հայտնում է Reuters-ը: Գրոհայինը ղեկավարելիս է եղել «կարմիր ջոկատը», որը առավել լավ զինված ստորաբաժանումն է: Նա սպանվել է աֆղանցի զինվորականների կողմից Գիլմենդ նահանգի ռմբակոծման հետևանքով: Reuters-ն այս նահանգը համարում է թալիբների ամրոցն ու թմրամիջոցների առուվաճառքի կենտրոնը:
Թալիբների դեմ պատերազմում աֆղաններին օգնում է ԱՄՆ-ն: