Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը, որի ժամանակ հրապարակվել է գաղտնի ձայնագրության վերծանման արձանագրությունը: Սղագրությունն ընթերցել է մեղադրող դատախազը:
Նշվում է, որ հանդիպել ու զրուցել են պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն ու զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը:
Զրույցում շոշափվում են ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և այլոց անունները: