Նավթի համաշխարհային գների թեթևակի անկում է գրանցվում, ինչը պայմանավորված է սև ոսկու արդյունահանման կրճատման վերաբերյալ համաձայնագրի երկրաձագման անորոշության հետ:
Առավոտյան Լոնդոնի բորսայում եվրոպական «Բրենթ» տեսակի նավթի 1 բարելի արժեքը հասել է 63.21 դոլարի՝ 0.27%-ով պակաս:
Նյու Յորքի բորսայում ամերիկյան նավթի 1 բարելը գնահատվել է 57.8 դոլար՝ 0.53%-ով պակաս: