«Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ» հայտնի արտահայտությունը Նիկոլ Փաշինյանը վերաձևակերպեց այսպես՝ «Մոնումենտի առանձնատները կոռուպցիա են բաց երկնքի տակ»: «Բացառված է, որ այնտեղ լինի որևէ հողակտոր, որ կոռուպցիայի հետ կապ չունենա: Առաջին երկիրն ենք, որ պաշտոնապես կոռուպցիայի թանգարան ունենք բաց երկնքի տա: Հաշվի առնելով, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն զբաղվածության խնդիր ունի, կարող ենք գիդ նշանակել: Նա ամեն քարից տեղյակ է, ուստի տուրիզմի մեծ ներհոսք կլինի դեպի ՀՀ, ոմանք կգան փորձի փոխանակման նկատառումներով»,- կատակեց պատգամավորը:
Հիշեցնենք՝ «Հաղթանակ» զբոսայգու առանձնատների թեմային էր անդրադարձել նաև Զարուհի Փոստանջյանն՝ բարձրացնելով հատկապես Կարեն Կարապետյանի դղյակ-առանձնատան հարցը: