Գիտնականները պնդում են, որ շուն պահող մարդիկ ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր երբևէ ընտանի կենդանի չեն պահել:
Անցկացված հետազոտության համաձայն՝ տանը շուն պահելը 33%-ով նվազեցնում է վաղաժամ մահվան ռիսկը, ինչպես նաև կանխարգելում սրտանոթային հիվանդությունների առաջացումը:
Հետազոտական խմբի ղեկավարի խոսքով՝ հետազոտությունը ցույց է տվել, որ շները բացառապես լավ ազդեցություն են ունեցել միայնակ մարդկանց կյանքում:
Հետազոտությունն անցկացվել է ավելի քան 3 միլիոն շվեդացու շրջանում:
Գիտնականները պնդում են, որ հետազոտության սկզբում մասնակիցներից ոչ մեկի մոտ առողջական խնդիրներ չեն եղել, և այդ իսկ պատճառով հաջողվել է հստակ օրինակ ստանալ, թե ինչպես է ազդում կենդանու հայտնվելը մարդու առողջական վիճակի վրա:
Պարզվել է, որ շները միայն դրական ազդեցություն են ունեցել: