Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը ցանկանում է ընկերանալ Կիմ Չեն Ինի հետ

10:40, կիրակի, 12 նոյեմբերի, 2017 թ.
Թրամփը ցանկանում է ընկերանալ Կիմ Չեն Ինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ընկերանալ Հյուսիսային Կորայի առաջնորդ Կիմ Չնե Ինի հետ:
     «Նման հնարավորություն միշտ կա: Կյանքում տարօրինակ բաներ լինում են: Դա տարօրինակ կլիներ, բայց հնարավոր»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ Հանոյում Վիետնամի նախագահ Չան Դայ Կունագոմի հետ ասուլիսի ժամանակ:
     Թրամփին խնդրել են մեկնաբանել Twitter-ում կատարած իր հեգնական գրառումը, որում նա իր վորդովմունքն էր հայտնել Կիմ Չեն Ինի վիրավորանքին: Վերջինը Թրամփին «ծեր» էր անվանել: Թրամփն իր թվիթում գրել էր, որ երբեք հյուսիսկորեական առաջնորդին ցածրահասկ կամ գեր չէր անվանի:

5928 | 0
Facebook