Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսաստանցիներն, ովքեր մարտնչում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման շարքերում, հանցագործներ են, և նրանց ոչնչացնում են: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Պեսկովը նշել է, որ ԴԱԻՇ-ին անդամակցածները զենքը ձեռքներին մարտնչում են Սիրիայի բանակի և ռուս զինվորականների դեմ, ովքեր մասնակցում են մարտական գործողություններին:
Նա նաև նշել է, որ նրանց ոչնչացման մասին ամեն օր հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Կրեմլի խոսնակը մեկնաբանել է նաև Soufan Group վերլուծական ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ Ռուսաստանը ԴԱԻՇ-ին անդամակցածների թվով առաջատար է: