Անթալիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության շրջանակներում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչները պարտություն կրեցին:
Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում են 49 կգ քաշային Էրիկ Թոխյանն ու 69 կգ քաշային Տոնի Գալստյանը:
Վաղը՝ հոկտեմբերի 24-ին, Տոնի Գալստյանը կանցկացնի քառորդ եզրափակչի իր մենամարտը, իսկ հոկտեմբերի 25-ին կիսաեզրափակչի համար կպայքարի Էրիկ Թոխյանը:
Մեր երկու մարզիկներն էլ հաղթանակի դեպքում կապահովեն առնվազն բրոնզե մեդալ: