Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

11:15, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
     Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում դրական գնահատական են տվել Աստանայի գործընթացի շրջանակներում համատեղ աշխատանքին: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
     Տեղեկությունների համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայում ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում համագործակցությունը:
     Հաղորդվում է նաև, որ երկու պետությունների ղեկավարները հաստատել են Սիրիայում հակամարտության կարգավորման հարցում հետագա ակտիվ համագործակցության պատրաստակամությունը:
     Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ զրույցն ընդհանուր առմամբ կառուցողական բնույթ է կրել:
4331 | 0
Facebook