Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը, երկամարտի 227 կգ արդյունքով, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Միջազգային հարթակում նվաճած առաջին չեմպիոնական տիտղոսից իր տպավորություններով երիտասարդ ծանրորդուհին կիսվեց MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում:
«Շատ ուրախ եմ: Աննկարագրելի հաճելի զգացողություններ ունեմ: Շատ հաճելի զգացողություն է պատվո հարթակի առաջին տեղում կանգնելը և քո պատվին հնչող օրհներգը լսելը: Շատ գոհ եմ մասնակցությունիցս: Իմ առջև դրված խնդիրը կատարեցի: Վստահ էի ուժերիս: Ավելիին էլ էի պատրաստ, ուղղակի այդքանն էլ էր բավարար»:
Սոնան, շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին, հաղթանակը նվիրեց հայ ազգին. «Շնորհակալ եմ մարզչական անձնակազմին և այն մարդկանց, ովքեր իմ կողքին էին: Հաղթանակս նվիրում եմ հայ ազգիս»: