Ալբանիայի Դուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկան 58 կգ քաշային մինչև 23 տարեկան ծանրորդուհիները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող 2014 և 2015 թվականների երիտասարդների Եվրոպայի չեմպիոնուհի Իզաբելլա Յայլյանը նվաճեց բրոնզե մեդալ: Մեր ծանրորդուհին, պոկելով 85 կգ և հրելով 110 կգ, երկամարտում գրանցեց 195 կգ արդյունք: Իզաբելլան փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում և փոքր արծաթե մեդալ` հրումում:
Այս քաշային կարգում հաղթող դարձավ Ռումինիայի ներկայացուցիչ Մադալինա Բյանկա Մոլյեն՝ երկամարտի 203 կգ արդյունքով: Արծաթե մեդալ նվաճեց Ուկրաինայի ներկայացուցիչ Վերոնիկա Իվասյուկը՝ երկամարտի 202 կգ արդյունքով: Իվասյուկը hրում վարժությունում նույնպես գրանցեց 110 կգ արդյունք, սակայն Յայլյանն առաջինն էր գրանցել այդ արդյունքն, ինչի շնորհիվ նվաճեց փոքր արծաթե մեդալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ փոքր բրոնզե մեդալ էր նվաճել Հրայր Հովհաննիսյանը՝ մինչև 20 տարեկանների պայքարում: